Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական թիմի վարքագիծը վաղուց արդեն լուրջ հարցեր է առաջացնում։
Եթե Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու Արցախի կորստի, հազարավոր զոհերի, անվտանգության համակարգի փլուզման և պետականության թուլացման համար, ապա ինչո՞ւ է Քոչարյանի թիմի հիմնական քաղաքական թիրախը շարունակում մնալ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը։
Տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանի համար գլխավոր քաղաքական խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, այլ Սերժ Սարգսյանի քաղաքական ներկայությունն ու Հանրապետական կուսակցության դերակատարությունը։
Սա նոր երևույթ չէ։ Տարիներ շարունակ, երբ Հայաստանը կանգնած էր ծանրագույն մարտահրավերների առաջ, Քոչարյանի քաղաքական խոսույթի զգալի մասը ուղղված էր ոչ թե գործող իշխանության, այլ Հանրապետական կուսակցության դեմ։
Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Երբ նույն թիրախը կրկնվում է տարիներ շարունակ, դա արդեն խոսում է քաղաքական առաջնահերթությունների մասին։
Հասարակությունն իրավունք ունի հարցնելու․ եթե Նիկոլ Փաշինյանն է երկրի գլխավոր պատասխանատուն, ապա ինչո՞ւ են հիմնական հարվածներն ուղղվում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։
Որովհետև որքան էլ փորձեն այլ պատկեր ստեղծել, ակնհայտ է մեկ բան․ որոշ քաղաքական շրջանակների համար իրական մրցակիցը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը։

