Երեկ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի արդյունքում ձերբակալված տղանները զույգ եղբայրներ են՝ 18 տարեկան, կուսակցական չեն։
«Երկու երեխաներն էլ ունեն առողջական լուրջ խնդիրներ՝ կալանքի հետ անհամատեղելի։ Ե՛վ մենք, և՛ երիտասարդները գործողությունները որակում են ապօրինի։ Իրենք որևէ քաղաքական բանի հետ կապ չունեն, պարզապես եկել էին պատարագին մասնակցելու համար, ինչպես սովորաբար անում են»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ պատարագի ընթացքում փորձում էր դուրս գալ եկեղեցուց:
Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ հորդորեց չհրել իրեն և ասաց, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ:
«Տենց չնայես ինձ», — դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:
Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով: Դեպքից ժամեր անց իրավապահ համակարգը քայլեր ձեռնարկեց՝ երիտասարդներին ՁՊՎ տեղափոխելով։

