Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին տարածվում են տեղեկություններ, թե Հայաստան-Իրան սահմանին՝ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմում բեռնատարների երկար հերթեր են գոյացել՝ հասնելով մինչև երեք կիլոմետրի։ Մի շարք վարորդներ ահազանգում են, որ իրավիճակը գնալով բարդանում է, բեռնափոխադրումների գործընթացը խաթարված է։
Քանի՞ բեռնատար է մնացել սահմանին, ի՞նչ է անում պետությունը՝ վարորդներին օգնելու համար․
ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը փոխանցեց, որ Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին էական փոփոխություններ չեն արձանագրվել։
«Ագարակ» մաքսային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ ապահովելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անխափան անցումը։ «Օրական միջինում սպասարկվում է շուրջ 400-450 բեռնատար»,- նշեց նա։
Այսպիսով, պաշտոնական տվյալներով, սահմանային անցակետում կուտակումներ չկան, իսկ բեռնափոխադրումների գործընթացը շարունակում է իրականացվել սահմանված կարգով։

