Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը․ Մայր Աթոռ

Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։

Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։

Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով