Փաշինյանը պարտավոր էր հայտարարագրել ռուս բիզնեսմենի թանկարժեք նվերը․ օրենքը հստակ է

Պաշտոնական փաստաթղթերով հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս բիզնեսմեն Վլադիմիր Եվտուշենկոյից ստացել է շուրջ 400,000 դրամ արժողությամբ ոսկեզօծ ճենապակյա սպասք՝ պատրաստված «Կապույտ թագ» հավաքածուից։ Մինչ իշխանությունները խոսում են թափանցիկությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից, հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը հստակ պարտադրում է բարձրաստիճան պաշտոնյաներին հայտարարագրել ստացված արժեքավոր նվերները։ Հայտարարագրերի վերահսկողությունն իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հարցը պարզ է․ արդյո՞ք նվերը պատշաճ կերպով հայտարարագրվել է, թե՞ հերթական անգամ օրենքը հիշվում է միայն ընդդիմախոսների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով