«Քիչ ա, քիչ ա 29 տոկոսը»․ Փաշինյանը երեխաներին ներգրավում է քաղաքական գործընթացներում

Սյունիքում Նիկոլ Փաշինյանն անչափահասներին ներգրավելով քաղաքական գործընթացների մեջ՝ խոսել է առաջիկա ընտրությունների մասին։

Փաշինյանը երեխաներից մեկին հարցրել է՝ երկու ամսից ընտրություններին ում է ընտրելու, երեխան պատասխանել է՝ ձայնը Փաշինյանին է տալու։

Մեջբերում երեխայի ու վարչապետի հարցուպատասխանից․

«-Երկու ամսից ընտրություններ լինելո՞ւ է։

Փաշինյան
-Հա։ Ո՞ւմ օգտին ես քվեարկելու։

-Ձեր։

Փաշինյան
-Գնալո՞ւ ես ընտրությունների։

-Այո։

Փաշինյան
-Ապրես։

-29 տոկոս Ձեզ են ընտրելու։

Փաշինյան
-Հը՞։ 29 տոկոսը քիչ ա։

-Մեկին էլ՝ 46։

Փաշինյան
-Քիչ ա, քիչ ա 29 տոկոսը
»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով