Քննիչը թաքցրել է իրական կրակողին․ ձերբակալված տղաների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Արտաշատում 2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի սպանության գործով ձերբակալված Տիգրանի և Արմանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պնդելով, որ գործի քննությունը միակողմանի է և թերի։

Նրանք նշում են, որ խնդիր չունեն դատարանի հետ, սակայն լուրջ դժգոհություններ ունեն նախաքննությունից։

«Մենք դատավորի հետ ընդհանրապես խնդիր չունենք։ Մենք ունենք այսօր խնդիր մեր Քննչական կոմիտեի տարածք քննության հետ՝ թերի, միակողմանի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ իրենց հիմնական պահանջը արդար և ամբողջական քննությունն է։

Նրա խոսքով քննիչը թաքցրել է իրական կրակողին։ «Քննիչը թաքցրել է իրական կրակողին, միակողմանի քննություն է գնում։ Մեր կողմից բոլորին տարել են փորձաքննության, բայց իրենց կողմից՝ մի հոգու»։

Հարազատները նշում են, որ չեն կարող հստակ ասել՝ ով է քննիչը կամ ինչ կապեր ունի։ «Մենք չգիտենք՝ ով է, ինչ օգուտ ունի։ Մեկը ասում է՝ ներքին կապեր ունի, մյուսը՝ որ մոտիկ է ղեկավարությանը, բայց մեզ դա պետք չէ․․․ Մեր քննիչը նստած իր սենյակում ասում է՝ տեսանյութը վատն է, դեմքեր չեն երևում, բայց միանգամից վեց հոգու մեղադրանք է առաջադրում»։

Հարազատները ներկայացնում են նաև իրենց վարկածը դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ իրենց կողմը չի ունեցել կանխամտածված գործողություններ։ «Մեր եղբայրը կանչել է՝ դուրս եկեք, երկու բառ խոսենք։ Մերոնք մաքուր մտքով գնացել են՝ հաշտեցնելու, ոչ թե կռվելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով