«Նիկոլ Փաշինյանն, առանց անուններ տալու ու առանց կոնկրետ փաստեր բերելու, մեղադրում է որոշ ընդդիմադիրների՝ քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում)՝ աշնանը «պատերազմ հրահրելու մեջ»»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Գրառման մեջ նա մասնավորապես ասում է. «Նա գուցե այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքաանությունից» բան չի հասկացել : Դրա համար էր անում հայտարարություններ ու քայլեր, որոնք ակամայից Արցախին ու Հայաստանին «մտցրեցին» տարբեր պատերազմների ու աղետալի կորուստների մեջ:
Հ.Գ.
Ավելի լավ չէ՞, որ ՔՊ -ն վարչական և ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի, առ այն որ, եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ օգտին՝ նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի՝ օրինակ հազարապատիկի չափով: Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում՝ քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից: Երրորդ անգամ, երբ որ ՔՊ-ի ղեկավարած ինքնիշխան Հայաստանից բան չմնա՝ արդարացվում է»:

