Թրամփը պատերազմի համար դարձյալ մեղադրել է Ուկրաինային, հայտարարելով, որ Ղրիմը «կմնա Ռուսաստանի կազմում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հիմնական պատճառը ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունն էր, ինչպես նաև նշել է, որ Ղրիմը «կմնա Ռուսաստանի կազմում», -ասել է Թրամփը The Time-ին ապրիլի 22-ին տված հարցազրույցում, որը  հրապարակվել ապրիլի 25-ին։

Դոնալդ Թրամփը կրկնել է իր նախկին պնդումները, որ Ուկրաինան ինքն է հրահրել պատերազմը՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Կարծում եմ՝ այս պատերազմի սկսման պատճառն այն էր, որ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Մինչ այդ, Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայի առաջարկը՝ գնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր՝ օդային տարածքը պաշտպանելու համար, ակնարկել էր, որ հենց Ուկրաինան է «սկսել պատերազմը»։

Նա հասկացրել է նաև, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի համար կորսված։ «Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում»,-ասել է Թրամփը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով