Մենք կարող ենք միասին լուծել մեր խնդիրները։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին Բաքվում մամուլի համար հայտարարություն անելիս ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի նախագահը հայտնել է, որ հարգելով տարածքային ամբողջականությունը՝ կարելի է տարածաշրջանում լուծել խնդիրները տարածաշրջանի երկրների հետ. «Մենք կարող ենք ճանապարհներ եւ միջանցքներ բացել հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր միջեւ տարաձայնություն սերմանվի: Մեր երկրների միջեւ կան նաեւ կապեր, որոնք ոչ ոք չի կարող խզել: Մենք կարող ենք լավ ապագա ստեղծել ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի համար»:

