Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներն անհայտ են, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիինհայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

«Այս թեմայի (Թուրքիա-Հայաստան սահմանի բացման — խմբ.) համար կոնկրետ ժամկետներ չկան։

Ինչպես նշել է պարոն նախագահը (Թուրքիայի, Թայիփ Էրդողան — խմբ.), Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով