Օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը և համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք Սամվել Կարապետյանի պաշտոնական էջից։
Շնորհանդեսին և մամուլի ասուլիսին մասնակցելու համար հրավիրում ենք հայաստանյան և օտարերկյա բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

