Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը «հիանալի» է համարել

Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի: Այս մասին հաղորդում է  Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Նրանք քննարկել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Տյանցզինում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նարենդրա Մոդիի հանդիպումը: Նրանք երկկողմ բանակցությունների վայր են մեկնել նույն մեքենայով:

«Այս տարվա դեկտեմբերին Հնդկաստանի 1 միլիարդ 400 միլիոն բնակիչ անհամբեր սպասում է Ձեզ՝ մեր երկրների միջև կայանալիք 23-րդ տարեկան գագաթնաժողովին», — ասել է Հնդկաստանի վարչապետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով