ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ»-ի պահանջին, որը վերաբերում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Արթուր Հովհաննիսյանի արտահայտության համար Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն։ Այդ մասին Tert.am-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 8–ին ԱԺ–ում հայտարարել էր. «Թող Թագուհի Թովմասյանը սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ 4 տունն իրեն որտեղից…»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

