Երեկ գիշեր, ըստ նախնական գնահատականների, շուրջ 1.6 միլիոն մարդ կորցրել է իր կարողությունը՝ ընդհանուր հաշվով 19-40 միլիարդ դոլարի չափով։ Պատճառը՝ կրիպտոարժույթների շուկայում տեղի ունեցած աննախադեպ և կտրուկ անկումն է։
Այս կորուստները անգամ մի քանի անգամ գերազանցում են ինչպես COVID-19-ի տարիներին գրանցված անկումը, այնպես էլ FTX-ի սնանկացման հետևանքով առաջացած շուկայի փլուզումը։
Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ մի շարք պրոֆեսիոնալ տրեյդերներ, որոնք կառավարում էին ներդրողների տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ, այս իրադարձություններից հետո ինքնասպանություն են գործել։
Հայաստանում նույնպես տարածված են նմանատիպ սխեմաներ, երբ հազարավոր մարդիկ, ցանկանալով իրենց խնայողությունները ներդնել «շահավետ» նախագծերում, իրականում հայտնվում են ֆինանսական բուրգերի մեջ։ Նրանցից շատերը անգամ չգիտեն, թե ով է կանգնած բուրգի վերևում, չունեն որևէ գրավոր պայմանագիր կամ իրավական պաշտպանություն։
Հիմա հարց է առաջանում՝
արդյո՞ք Հայաստանի ֆինանսական վերահսկող մարմինները, ինչպես նաև իրավապահ կառույցները, տեղյակ են այս երևույթներից և իրական քայլեր ձեռնարկո՞ւմ են մարդկանց ֆինանսական անվտանգության ապահովման համար։

