Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իր բանկիրների նկատմամբ վերջերս կիրառված պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես ԱՄՆ թշնամանքի ապացույց և զգուշացնելով, որ նման ճնշումը չի օգնի վերսկսել երկխոսությունը երկու երկրների միջև, հաղորդել է Bloomberg-ը։
«ԱՄՆ-ն չպետք է սպասի կամ ցանկանա տեսնել, որ ճնշումներով և սպառնալիքներով լի իր սեփական գործելակերպը երբևէ կաշխատի ԿԺԴՀ-ի դեմ», — հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ԱՄՆ գործերով փոխնախարար Կիմ Ուն Չոլը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վերջերս պատժամիջոցներ է կիրառել ութ անհատների և երկու հյուսիսկորեական ընկերությունների նկատմամբ՝ կիբերհանցագործության և տեխնոլոգիական խարդախության միջոցով փողերի լվացման մեջ ենթադրաբար ներգրավված լինելու համար։ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այժմ, երբ ԱՄՆ թշնամանքը պարզ է դարձել, Հյուսիսային Կորեան կպատասխանի հանգիստ և համբերատար։

