Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին կոչ է արել Նյու Յորքում բնակվող հրեաներին լքել քաղաքը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ Barron’s-ի փոխանցմամբ։
Հայտարարության պատճառը քաղաքապետի պաշտոնում մուսուլման դեմոկրատ Զոհրան Մամդանիի ընտրությունն է: Իսրայելցի նախարարի խոսքով՝ նորանշանակ քաղաքապետը աջակցում է «ՀԱՄԱՍ»-ին:
«Երբեմնի համաշխարհային ազատության խորհրդանիշ համարվող քաղաքն իշխանության բանալիները հանձնել է «ՀԱՄԱՍ»-ի կողմնակցին՝ մի մարդու, որի հայացքները շատ հեռու չեն ջիհադիստ մոլեռանդներից, որոնք 25 տարի առաջ սպանել են քաղաքի 3000 բնակչի: Նյու Յորքը երբեք նույնը չի լինի, հատկապես նրա հրեական համայնքի համար», — ասվում է գրառման մեջ:
Չիկլին նաև նշել է, որ ամերիկյան քաղաքը դատապարտված է կործանման, և որ հրեաները պետք է մտածեն այլ տեղ տեղափոխվելու մասին: Նա առաջարկել է նրանց տեղափոխվել Իսրայել:
Հիշեցնենք, որ դեմոկրատ Զոհրան Մամդանին Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել նոյեմբերի 4-ին։

