Մահացել է Արարատ-73-ի մեծ ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյանը։

ԽՍՀՄ ճանաչված ֆուտբոլիստ, «Սպարտակ» ակումբի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մահացել է։ Այս տեղեկությունը հրապարակել է Матч ТВ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանին։

«Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ է զգացել, նրան հոսպիտալացրել են։ Այսօր նա կյանքից հեռացել է»,— ասել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը:

Նիկիտա Սիմոնյանը եղել է ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ, Օլիմպիական չեմպիոն, «Արարատ 73-ի» մարզիչ։ Նա կյանքից հեռացել է 100-րդ տարվա շեմին՝ թողնելով նշանակալի տեղ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով