Ռոբերտ Քոչարյանը նորից նույն հին հեքիաթն է պատմում

Ռոբերտ Քոչարյանը նորից նույն հին հեքիաթն է պատմում՝ հերթով հանդիպումներում հայտարարելով, թե իբր ընտրություններով «կռելու է» Նիկոլ Փաշինյանին։ Մարդկանց հենց այս նույն խոստումներով էր կերակրում նախորդ անգամ, ու ինչ ստացվեց՝ բոլորը տեսան․ խայտառակ պարտություն, հետո էլ բացատրությունների անվերջ շարան։

Հիմա էլ նույն սցենարն է խաղում՝ կրկին մարդկանց աչքերին փոշի է փչում, կարծես ոչինչ չի փոխվել։ Կորցրած վստահությունը փորձում է վերականգնել բարձրաձայն մեծամիտ խոսքերով, բայց իրականությունը պարզ է․ մեկ անգամ արդեն չի կարողացել, հիմա էլ պարզապես կրկին խաբում է սեփական լսարանին։

Սա ոչ քաղաքական պայքար է, ոչ էլ հաղթելու վստահություն․ սա պարզապես հուսահատ փորձ է վերակենդանացնելու մի պատմություն, որն արդեն ավարտվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով