Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով