Նավեր ուղարկելը Հորմուզի նեղուց չի լուծի խնդիրը. Նիդերլանդների ԱԳ նախարար

Մի քանի նավ ուղարկելն ինքնին չի շտկի իրավիճակը Հորմուզի նեղուցում և չի լուծի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգության խնդիրը, կարծում է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը:

«Աշխարհի շատ երկրներ տագնապով են հետևում Հորմուզի նեղուցում և ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Ուստի ինձ տրամաբանական է թվում դիտարկել միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները: Սակայն, միևնույն ժամանակ, ես չեմ տեսնում, որ մի քանի նավ ուղարկելը կլուծի խնդիրը»,- հանդիպումից առաջ ասել է Բերենդսենը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով