Իրանում ավելի քան 4 տասնյակ գործակալներ են ձերբակալվել

 41 գործակալ է ձերբակալվել․ որոնք ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ տեսանյութեր են ուղարկել թշնամուն: Այս մասին հայտնել են Ալբորզ նահանգի ոստիկանությունից:

Հանցագործներից առգրավվել է մարտական զենք։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով