ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը մեկնարկեց։
ՀՀ նախագահի ելույթից հետո Նարեկ Կարապետյանը դիմեց նախագահին՝ որտե՞ղ է Հայոց Հայրապետը։
ՔՊ-ական պատգամավորները հիշեցրեցին, որ այս ընթացքում հարցեր տալ չի կարելի, իսկ նիստը նախագահող Կնյազ Հասանովն ասաց. «Թողեք հերթականությամբ մենք ասենք։ Լռե’ք։ Մի’ խանգարի»։
Այս ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները աղմկեցին՝ պահանջելով Վեհափառի ներկայությունը։

