«Կարծիք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ վերահսկողության վերջնական կորուստը դարձել է վերջին կաթիլը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։
Նա այժմ տենդագին քննարկումների ու փնտրտուքների մեջ է, թե ինչպես «պատվով» կամ գոնե անվտանգ դուրս գա քաղաքական խաղից։
Քոչարյանը հասկանում է, որ իր համար քաղաքական հենարան հանդիսացող ՀՅԴ-ն այլևս իր հետ որևէ կապ չունի։
Դաշինքի ներսում իրադարձություններն ընթանում են առանց նրա մասնակցության։
Նրան չեն ենթարկվում ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ նույնիսկ իր կողմից առաջադրված պատգամավորները․ նա ընդհանրապես վերահսկողություն չունի դաշինքում։
Քոչարյանը փորձում է եզրեր գտնել օրվա իշխանությունների հետ։ Հիշո՞ւմ եք այն աղմկահարույց ձայնագրությունը, որտեղ նա ՌԴ նախագահից փաստացի «միջանցք» էր խնդրում՝ քաղաքականությունից աննկատ հեռանալու համար։ Այս անգամ որոշումն ավելի քան վերջնական է․ նա ցանկանում է հեռանալ Հայաստանից և այլևս երբեք չվերադառնալ։
Ըստ նույն աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ հակված չէ Քոչարյանին նման «նվեր» մատուցելու և պարզապես երկրից բաց թողնելու։ Երկրորդ նախագահն այժմ միջնորդներ է փնտրում, որպեսզի կարողանա անվտանգության երաշխիքներ ստանալ։
Քննարկվում է անգամ Լևոն Քոչարյանի պատգամավորական մանդատի հետագա ճակատագիրը։ Ըստ էության, Քոչարյաններին այս պահին չհաջողվեց իշխանությունների հետ պայմանավորվելու, ուստի որոշում է կայացվել, որ Լևոնը, այնուամենայնիվ, վերցնում է այն ու գնում Ազգային ժողով։
Սակայն սա արվում է հստակ հաշվարկով. նա խորհրդարանում կլինի միայն այնքան ժամանակ, որ հետագայում, քաղաքական առավել նպաստավոր պահի, կարողանան մանդատը շատ ավելի թանկ «ծախել» իշխանությունների վրա, որից հետո միայն նա հանդես կգա ինքնաբացարկի դիմումով։
Միևնույն ժամանակ Կարծիքի ունեցած տեղեկություններով, Իշխան Սաղաթելյանը կտրուկ դեմ է Քոչարյանների նման պահվածքին ու մանդատը «ծախելու» քաղաքական առևտրին։ Հենց այս գործոնով և առաջացած լուրջ տարաձայնություններով պայմանավորված՝ վետո է դրվել Իշխան Սաղաթելյանի՝ խմբակցությունը ղեկավարելու հարցի վրա։
Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր քաղաքական ժամանակն անդարձելիորեն անցել է։ Նա չունի էլեկտորալ հենարան, չունի դաշնակիցներ, չունի անգամ սեփական պատգամավորների աջակցությունը։
Պետք է փաստել, որ Ռոբերտ Քոչարյան գործոնն այլևս չկա։
«Հաջորդ հոդվածում կներկայացնենք արդեն իսկ Քոչարյանի պատճառով տուժած այն աջակիցներին, ում նա խաբում էր, թե իշխանության է գալու 2026 թվականին։»

