Քանի դեռ իրենց ընդդիմադիր ներկայացնող քաղաքական ուժերի խոսույթը կառուցված է ոչ թե գործող իշխանության քաղաքականության հետևողական քննադատության, այլ ՀՀԿ-ին մերժելու և 2018 թվականի հեղափոխական նարատիվը վերարտադրելու շուրջ, նրանք չեն կարող հավակնել իրական ընդդիմության դերակատարմանը։ Երբ սեփական քաղաքական օրակարգի բացակայությունը, գաղափարական սնանկությունն ու հանրային վստահության պակասը փորձ է արվում փոխհատուցել բացառապես ՀՀԿ-ին թիրախավորելով, դա վկայում է ոչ թե քաղաքական ինքնուրույնության, այլ իշխանության կողմից պարտադրված օրակարգի շրջանակներում գործելու մասին։ Նման քաղաքական վարքագիծը ոչ թե թուլացնում, այլ փաստացի սպասարկում է գործող իշխանության շահերը։ Ի վերջո, եթե իշխանությունից ունեցած վախը գերազանցում է ճշմարտությունն ասելու և իրական պատասխանատվությունը մատնանշելու քաղաքական կամքին, ապա նման ուժերը չեն հանդիսանում իշխանության այլընտրանք, այլ նրա գոյության ապահովման գործոններից մեկը։
#H_Danielyan

