Քոչարյան-Փաշինյան ստվերային դաշինքը․ Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը պաշտպանում Լևոն Քոչարյանին

«Կարծիք»-ն իր հրապարակումներում բազմիցս է անդրադարձել այն վարկածին, որ «Հայաստան» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության միջև գոյություն ունի խորքային, փոխհամաձայնեցված համագործակցություն։ Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը, հանրությանը մատուցվող «հասարակական թշնամանքի» ֆոնին, իրականում գործում են միասնական քաղաքական օրակարգով։
Ազգային ժողովի վերջին նիստերից մեկը դարձավ այս համակարգված գործակցության հերթական բացահայտ ապացույցը։ Երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը («Նավակ Ճոճողը») ԱԺ ամբիոնից հանրային պաշտպանություն է կանգնում Լևոն Քոչարյանին, հավելյալ մեկնաբանություններն այլևս լրացուցիչ են դառնում։ Սա լոկ էմոցիոնալ կամ պատահական դրվագ չէ․ սա իշխանական համակարգի և պաշտոնական «ընդդիմության» միջև գոյություն ունեցող ինստիտուցիոնալ և ստվերային կապերի ուղղակի ցուցադրությունն է։
Ստեղծված իրավիճակով է պայմանավորված նաև ՔՊ ներսում նկատվող ներքին լարվածությունը, մասնավորապես՝ Վիլեն Գաբրիելյանի և Վահագն Ալեքսանյանի միջև վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունները։ Թիմային ներսում այս քաշքշուկը ոչ այլ ինչ է, քան ստվերային պայմանավորվածությունների, դերաբաշխման և շահերի բախման բնական հետևանք։
Առկա փաստերը տանում են մեկ հիմնական հետևության․ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստվերային դաշնակիցներ են, այլև գործում են որպես մեկ միասնական քաղաքական միավոր։ Հանրային տիրույթում բեմադրվող «թշնամանքն» ու պառակտող հռետորաբանությունը սոսկ թատերականացված ծխածածկույթ են։ Դրա հետևում թաքնված է հստակ քաղաքական ակտ․ երկու կողմերն էլ փոխադարձաբար երաշխավորում են միմյանց քաղաքական գոյությունը, երկարաձգում իշխանությունը և վերահսկում քաղաքական դաշտը։
Ըստ էության, մենք գործ ունենք նույն քաղաքական համակարգի երկու թևերի հետ, որոնք կիսում են ազդեցության գոտիները և համատեղ ջանքերով արհեստականորեն փակում դաշտը՝ թույլ չտալով որևէ երրորդ ուժի ձևավորումն ու ի հայտ գալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով