Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի համար նոր պահանջ են սահմանել

Սահմանամերձ գոտում գտնվող հանքավայրերում աշխատանքներ իրականացնող հանքարդյունաբերական և տրանսպորտային տեխնիկան պետք է հագեցված լինի GPS արբանյակային նավիգացիոն սարքավորումներով։ Համապատասխան որոշումը օգոստոսի 13-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։Համակարգը պետք է ապահովված լինի սերվերային ենթակառուցվածքի հետ անխափան կապով։ Բացի այդ, սահմանվել են ստացված տվյալների ավտոմատ և անընդհատ գրանցման, ինչպես նաև դրանց ստեղծման պահից մինչև մեկ տարի ժամկետով պահպանման պահանջներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով