Հրազդանի ցեմենտի գործարանը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից:«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով