ԱՄՆ բանակը կնքել է առաջին պայմանագիրը ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի համար

ԱՄՆ բանակը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար բարձր էներգիայի լազերային սպառազինության համակարգի արտադրության առաջին պայմանագրի կնքման մասին։Նրա հաղորդագրության մեջ նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ամերիկյան AeroVironment (AV) ընկերության հետ՝ բարձր հզորության կայուն մարտական լազերի (Enduring-High Energy Laser — E-HEL) արտադրության ծրագրի շրջանակում։«Ուղղորդված էներգիայի այս եզակի ծրագիրը մեր ստորաբաժանումներին հնարավորություն կտա հաղթահարել անօդաչու համակարգերը և գերիշխել հենց սկզբից։ Մարդկային հնարամտության և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը երաշխավորում է, որ մեր բանակը կշարունակի առաջ անցնել Ամերիկայի հակառակորդներից», — հայտարարել է ամերիկյան բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լա Նևեն։«AV ընկերությունն ու բանակը տարիներ շարունակ աշխատել են ուղղորդված էներգիայի ոլորտում լուծումների մշակման վրա, և մենք հպարտ ենք, որ կարող ենք մեր զինվորներին տրամադրել վճռորոշ առավելություն անօդաչուներից բխող սպառնալիքների դեմ պայքարում», — ասել է բանակի նախարարի տեղակալ Մայք Օբադալը։ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է օգտագործվել անօդաչուների ոչնչացման համար՝ շատ ավելի ցածր ծախսերով, քան հրթիռները։ Էլեկտրական էներգիայով աշխատելով՝ այն ստեղծում է մահաբեր բարձր էներգիայի լազերային ճառագայթ՝ ապահովելով կրակոցի ցածր արժեք, ինչպես նաև ունի լիցքավորման պաշար, որը համալրվում է համակարգի սնուցման աղբյուրի միջոցով։Նշվում է, որ համակարգը մշակված է օպերատիվ ճկունության համար և կարող է տեղակայվել ստացիոնար բազաներից, կիսաստացիոնար տակտիկական դիրքերից և շարժական մարտական մեքենաներից՝ ապահովելով լայն կիրառություն ամբողջ օպերատիվ սպեկտրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով