Իրանը և Օմանը մոտ օրերին կստորագրեն Հորմուզով անցման համաձայնեցված երթուղիները

Իրանը և Օմանը մոտ օրերին կհայտարարեն Հորմուզի նեղուցով անցման համաձայնեցված միջանցքի մասին, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։«Նոր միջազգային միջանցքը, որը կառավարվում է Իրանի կողմից, համաձայնեցվել է Օմանի եղբայրների հետ և կհայտարարվի մոտ օրերին», — Իրանի պետական լրատվամիջոցները մեջբերում են Ռեզայիի հայտարարությունը։Նա նաև հայտնել է, որ մոտ օրերին Հորմուզի նեղուցից դուրս կհայտարարվի նոր արգելված գոտի։Նրա խոսքով՝ ցանկացած նավ, որը կմտնի այս շրջան առանց Թեհրանի հետ համաձայնեցման, կընդգրկվի պատժամիջոցների ցանկում։Ռեզայինը մանրամասնել է, որ գոտին «կսկսվի ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից և կտարածվի մինչև Պարսից ծոցի որոշ հատվածներ»՝ ընդգրկելով տարածքը մինչև բեռնման նավահանգիստները։Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցը «ամբողջությամբ փակ է և գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»՝ սուտ անվանելով ԱՄՆ նախագահի հակառակ հայտարարությունները։«Ամերիկացիները փորձում են մաքսանենգ ճանապարհով անցկացնել հինգ-վեց նավ, ինչը նրանց համար թանկ է արժենում, սակայն այդ նավերը սովորաբար ենթարկվում են հարձակումների», — ավելացրել է նա։Միևնույն ժամանակ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Իրանը որոշել է չխորտակել ամերիկյան նավերը, քանի որ «դրանցով նավթ է տեղափոխվում, և դա վնաս կհասցներ տարածաշրջանի շրջակա միջավայրին»։Թեհրանը, ընդգծել է նա, որևէ պարտավորություն չի ստանձնի Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ, եթե Վաշինգտոնը չդադարեցնի սպառնալիքներն ու ագրեսիան և չվերականգնի Իրանի վստահությունը։«Ամերիկացիները պետք է վաստակեն Իրանի վստահությունը, որպեսզի բանակցությունները շարունակվեն», — ասել է նա։Ռեզայիի խոսքով՝ Իրանը պարտավորվում է չխոչընդոտել նավարկությանը Հորմուզի նեղուցում միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չսպառնա Իրանին։Ռեզային նաև հերքել է ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին Իրանում ապրանքների պակասի մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ նավթի վաճառքը շարունակվում է, եկամուտները վերադառնում են երկիր, իսկ հիմնական ապրանքների ռազմավարական պաշարները մնում են կայուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով