Օրեր շարունակ Քոչարյանին աջակցող որոշ փոքրաթիվ շրջանակներ տարածում են բացահայտ նիկոլական մի թեզ՝ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանտում չէ»։ Ուշագրավ է, թե որքան նույնական է այս հարցադրումը Նիկոլի՝ արցախցուն ուղղված «Ինչի՞ չես զոհվել» հարցադրմանը։ Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ։ Նիկոլիզմը մտածողություն է։ Եվ ամենաուշագրավն այն է, որ չեն փոխվել նաև հիմնական դերակատարները։ 2018-ին ուս ուսի տված Սերժ Սարգսյանին մերժողները այսօր էլ, տարբեր ճամբարներից ու տարբեր կարգախոսների ներքո, շարունակում են վերարտադրել Սերժ Սարգսյանի դեմ նույն նիկոլական թեզերն ու նույն քաղաքական մտածողությունը։
2026-09-07

