ԵՄ գագաթնաժողովում կոշտ քննարկում է սպասվում ԵՄ դիվանագիտական ծառայության ապագայի շուրջ․ Euractiv

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ընթացիկ տարվա վերջին կայանալիք հանդիպմանը թեժ քննարկումներ կանցկացնեն Կայա Կալասի և նրա գլխավորած Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ապագայի շուրջ։ Այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին։Հրապարակման մեջ նշված է, որ այս հարցը դառնալու է օրակարգի առանցքային թեման այն բանից հետո, երբ Բեռլինն ու Փարիզը ցանկացել են վերանայել ԵՄ դիվանագիտական ծառայության աշխատանքը։ Երկրները մշակել են ծրագիր, որը նախատեսում է 5 հազար աշխատակից ունեցող EEAS-ի զգալի մասի ընդգրկումը Եվրահանձնաժողովի կազմում։ Ֆրանսիան և Գերմանիան գտնում են, որ բարեփոխումը կօգնի ԵՄ արտաքին քաղաքականությունը դարձնել ավելի ճկուն և համակարգված։ Euractiv-ի տվյալներով՝ փաստաթուղթը պատրաստել է Գերմանիան, որն ավելի ուշ խմբագրվել է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի դիրքորոշումը։Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության անձնակազմը ձևավորել ըստ ազգային քվոտաների։ Պորտալը նշում է, որ դա առանձին երկրներին հնարավորություն կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ միության արտաքին քաղաքականության վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով