Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է երկրի մի շարք շրջաններում առատ տեղումների պատճառով վատ եղանակի մասին։
Ինչպես նշվում է օդերևութաբանական ծառայության կայքում, թագավորության հարավում և արևելքում անձրևի պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է առավելագույնին՝ կարմիր (ծայրահեղ վտանգ): Վատ եղանակի պատճառով Մալագա նահանգում անվտանգության նկատառումներով մոտ 3 հազար մարդ է տարհանվել իրենց տներից։ Վալենսիայի և Անդալուսիայի ինքնավար համայնքների որոշ տեղամասերում նույնպես որոշվել է չեղարկել դասերը։
Հոկտեմբերի 29-ին գործակալությունը նախազգուշացրել է երկրի տարբեր շրջաններում հորդառատ անձրեւների պատճառով վատ եղանակի մասին։ Թագավորության հարավում և արևելքում տեղումների պատճառով եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնի։ Աղետն ամենաշատը հարվածել է Վալենսիայի ինքնավար համայնքին, որտեղ ջրհեղեղներ են գրանցվել։ Վատ եղանակի հետեւանքով զոհվել է մոտ 220 մարդ։ Անհայտ կորածների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

