Եվրոպայի շատ երկրներ լուռ պատրաստվում են երրորդ համաշխարհային պատերազմին Ռուսաստանին վերագրվող սպառնալիքի համատեքստում։ Այս մասին գրել է Newsweek ամսագիրը։
ՆԱՏՕ եվրոպական երկրներն արդեն սկսել են դնել պաշտպանության հիմքը՝ Ռուսաստանին վերագրվող սպառնալիքի համատեքստում։ Ամսագիրը նշել է, որ միությունը փորձում է պատրաստվել հնարավոր համատարած պատերազմին եւ այլ սցենարների։ Նշվել է, որ Եվրոպան ՌԴ-ի հետ պատերազմին պատրաստվում է պաշտպանական ծախսերն ավելացնելով։
Այդ պատրաստության շրջանակում, գրել է Newsweek-ը, մերձբալթյան երկրները ակտիվորեն ամրացնում են իրենց ցամաքային սահմանը ՌԴ-ի հետ եւ ռմբապաստարաններ են կառուցում։ Սկանդինավյան երկրները տարածում են գրքույկներ զանգվածային տարհանման մասին։ Գերմանիան սկսել է մշակել կարեւոր շենքերի եւ կառույցների պաշտպանության պլաններ գրոհի դեպքում, ինչպես նաեւ ազդարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես սկզբնական կետ հարյուր հազարավոր զինվորականների համար, որոնք պատրաստ կլինեն ուղարկվել Արեւելյան Եվրոպա։
Հոկտեմբերի 3-ին այն ժամանակվա պաշտպանության եւ տիեզերքի գծով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը Bloomberg գործակալությանը հայտնել էր, որ Եվրամիությունը պետք է ավելացնի ռազմական պոտենցիալը Ռուսաստանին դիմակայության համար, որը նա հնարավոր է համարում վեց-ութ տարի հետո։

