Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի փորձերը ձախողվել են խորհրդարանում քվորում չլինելու պատճառով

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի քվեարկությունը ձախողվել է քվորումի բացակայության պատճառով, տեղեկացրել է Yonhap-ը։

192 ընդդիմադիր օրենսդիրներ եւ կառավարող Ժողովրդի իշխանության կուսակցության երեք օրենսդիրներ քվեարկել են հօգուտ իմփիչմենթի, բայց քվորում չի ապահովվել հինգ ձայնի անբավարարության պատճառով։

Ինչպես գրել է լրատվամիջոցը, քվեարկության ձախողումից հետո ընդդիմության ղեկավարը երդվել է հասնել նախագահի իմփիչմենթին «ամեն գնով»։

Նախագահ Յուն Սոկ Յոլը շաբաթ հայտնել է, որ «անկեղծորեն ցավում է» այն մասին, որ անհանգստացրել է հասարակությանը՝ ռազմական դրություն հայտարարելով, եւ խոստացել է այլեւս նման փորձեր չձեռնարկել։

Նա ռազմական դրություն է հայտարարել երեքշաբթի երեկոյան եւ չեղարկել այն վեց ժամ հետո, երբ Ազգային ժողովը դեմ է քվեարկել։

YTN հեռուստաալիքի կայքում հրապարակվել է նախագահի ուղերձն ազգին, որում նա ընդդիմությանը մեղադրում է այն բանում, որ նա կաթվածահար է անում պետության աշխատանքը՝ փորձելով իմփիչմենթ հայտարարել երկրի կարեւոր անձանց դեմ։ Նրա խոսքով՝ նոր կառավարության աշխատանքն սկսելու պահից (ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա գարնանը) Ազգային ժողովը սպառնացել է իմփիչմենթով 22 պետծառայողի, այդ թվում մի քանի դատախազների, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարներին։

Ընդդիմադիր պատգամավորները Հետաքննությունների ազգային վարչություն են ներկայացրել խռովության պաշտոնական մեղադրանք նախագահի, պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնի, բանակի շտաբի պետ Պակ Ան Սուի, որը ղեկավարում էր ռազմական դրությունը, ներքին գործերի նախարար Լի Սան Մինի եւ այլոց դեմ։ Ընդդիմությունը իմփիչմենթի ընթացակարգ է սկսել։

Հարավային Կորեայի ոստիկանությունը սկսել է հետաքննություն երկրի նախագահի նկատմամբ՝ կապված խռովության մեղադրանքի հետ։

Յունը նախագահ է ընտրվել 2022թ. մայիսին մեկ հնգամյա ժամկետով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով