ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։ Անդրադարձ է կատարվել նաեւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին եւ տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի։
Քաղաքականություն
Ալեն Սիմոնյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խնդիրը

Սկզբնաղբյուր: KARTSIQ