Լուրեր, Կարծիքներ, Վերլուծություններ
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 • 00:56
ՇՏԱՊ
Ռեկորդային ցուցանիշներ.Ինչպե՞ս անցան ՏԻՄ ընտրությունները •Քոչարյանը կրկին փորձում է պառակտել ընդդիմությանը •Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն •Նարեկ Կարապետյան «Այս 8 տարիների ընթացքում որտեղ էի՞ր» •Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ •ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ •ՀՀԿ-ն միակ ուժն է, որը ՏԻՄ ընտրություններում կարողացել է քաղաքում հաղթել ՔՊ-ին․Հենրիխ Դանիելյան •Մարտունի քաղաքում «Մեր համայնքը» դաշինքը հաղթել է ՔՊ-ին •Մարտունիում ընտրություններից առաջ բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին •Թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը •Ռեկորդային ցուցանիշներ.Ինչպե՞ս անցան ՏԻՄ ընտրությունները •Քոչարյանը կրկին փորձում է պառակտել ընդդիմությանը •Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն •Նարեկ Կարապետյան «Այս 8 տարիների ընթացքում որտեղ էի՞ր» •Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ •ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ •ՀՀԿ-ն միակ ուժն է, որը ՏԻՄ ընտրություններում կարողացել է քաղաքում հաղթել ՔՊ-ին․Հենրիխ Դանիելյան •Մարտունի քաղաքում «Մեր համայնքը» դաշինքը հաղթել է ՔՊ-ին •Մարտունիում ընտրություններից առաջ բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին •Թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը •

Միջազգային լուրեր

Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է ստորադասվի Իսրայելի շահերին․ Վենս
Միջազգային լուրեր

Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է ստորադասվի Իսրայելի շահերին․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է մերձավորարևելյան քաղաքականությունը կառուցի Իսրայելի շահերից ելնելով, եթե դրանք չեն համընկնում ամերիկացիների շահերի հետ: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում մեր արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը՝ ելույթ ունենալով All-In փոդքասթի կազմակերպած համաժողովում։ Նրա խոսքով՝ Իսրայելը մնում է ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում ԱՄՆ-ի կարևոր գործընկերը, սակայն դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում տարաձայնությունների բացակայություն։ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր կարծիքով, վերջին 40 տարիների մյուս բոլոր նախագահներից ավելի հաճախ է պատրաստակամություն ցուցաբերել տարբերվող կարծիք ունենալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, եթե համարել է, որ ամերիկացիների շահերը տարբերվում են Իսրայելի կառավարության շահերից։ «Թրամփը վերջին 40 տարվա միակ նախագահն է, ով պատրաստ է ասել. «Այո՛, Բիբին լավ գործընկեր է, բայց այս հարցում մեր կարծիքները տարբեր են»»,- ասել է փոխնախագահը՝ օգտագործելով Նեթանյահուի տարածված մականունը։ Վենսի խոսքով՝ Թրամփը կարող է նաև համարել, որ Նեթանյահուն ինչ-որ հարցում ճիշտ է Իսրայելի շահերի տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ այլ ուղեգիծ է ընտրել՝ ելնելով ԱՄՆ շահերից։ Փոխնախագահն ընդգծել է, որ այլ դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունները նույնպես պետք է կառուցվեն նախևառաջ ամերիկյան շահերը հաշվի առնելով։ Որպես օրինակ նա նշել է ՆԱՏՕ-ն։ «Մենք ՆԱՏՕ-ում բազմաթիվ կարևոր հարաբերություններ ու գործընկերություններ ունենք, բայց դա չի նշանակում, թե մենք մեր եվրոպական արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ստորադասելու ենք ՆԱՏՕ-ին, ճիշտ այնպես, ինչպես չենք կարող թույլ տալ, որ մեր մերձավորարևելյան արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մյուս երկրների հետ կհամագործակի այնտեղ, որտեղ իրենց շահերը համընկնում են, և տարբերվող տեսակետեր կունենա այն հարցերում, որտեղ դրանք տարբերվում են։ «Մենք հետամուտ ենք լինելու Ամերիկայի շահերին։ Միայն այդպես է հնարավոր բանական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

👁 165
Բարի գալուստ KARTSIQ։ Հարց ունե՞ք։ Կապվեք մեզ հետ։
Կապվել խմբագրության հետ