Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկել է տեխնիկական մակարդակով կազմակերպել Ուկրաինա–Ռուսաստան–ԱՄՆ եռակողմ հանդիպում ԱՄԷ-ում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրել է «Европейская правда»-ն։ Զելենսկու խոսքով՝ ամերիկյան կողմը ԱՄԷ-ն առաջարկել է որպես նման հանդիպման անցկացման հնարավոր վայր։ «Ամերիկյան կողմն առաջարկել է նախապատրաստվել և հանդիպել եռակողմ ձևաչափով՝ տեխնիկական մակարդակով։ Սպասում ենք ԱՄՆ-ից առաջարկների՝ ամսաթվի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է անցկացման վայրին, ապա ԱՄՆ-ը առաջարկել է Էմիրությունները», — նշել է Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ իրեն հաջողվել է գալիք եռակողմ հանդիպումը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այժմ Ուկրաինայի նախագահը ծրագրերի մասին կհայտնի եվրոպացի դաշնակիցներին, իսկ ԱՄՆ նախագահը՝ ռուսական կողմին։
Միջազգային լուրեր
Զելենսկի. Վաշինգտոնն առաջարկել է կազմակերպել Ուկրաինա–Ռուսաստան–ԱՄՆ եռակողմ հանդիպում

Սկզբնաղբյուր: KARTSIQ