ԱՄՆ Կոլորադո նահանգի Լեյքվուդ քաղաքում ոստիկանության հետ զինված բախման ընթացքում զոհվել են մեկ ոստիկան և կասկածյալը։ Այս մասին հայտնել է Լեյքվուդի ոստիկանությունը, հաղորդել է CBS News-ը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ոստիկանները մեկնել են կանչի՝ RTD հանրային տրանսպորտային համակարգի ավտոբուսում գտնվող կասկածելի տղամարդու մասին ահազանգ ստանալուց հետո։ Երբ ոստիկանները փորձել են մոտենալ նրան, տղամարդը սկսել է կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել, որի հետևանքով կասկածյալը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել և մահացել դեպքի վայրում։ Փոխհրաձգության ընթացքում ընդհանուր առմամբ վիրավորվել է ոստիկանության չորս աշխատակից։ Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ոստիկաններից մեկը հետագայում մահացել է։ Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ, որը նույնպես հոսպիտալացվել է։ Լեյքվուդի ոստիկանությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը։
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով զոհվել են մեկ ոստիկան և կասկածյալը

Սկզբնաղբյուր: KARTSIQ