Անկարայի նախագահական համալիրում մամուլի համար փակ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Թուրքիայի առանցքային նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է Anadolu-ն։ Հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Բացի դրանից, խորհրդակցությանը ներկա են եղել նախագահի վարչակազմի գլխավոր քարտուղար Հաքքը Սուսմազը, նախագահի կիբեռանվտանգության վարչության ղեկավար Ումիթ Օնալը, նախագահի առընթեր հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը, նախագահի քարտուղարության ղեկավար Հասան Դողանը և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշը։
Միջազգային լուրեր
Էրդողանը փակ խորհրդակցություն է անցկացրել՝ հետախուզության, ՊՆ-ի և այլ առանցքային գերատեսչությունների ղեկավարների հետ

Սկզբնաղբյուր: KARTSIQ