Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ։ ԱԺ–ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սերջիո Պիացցին։ Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության զարգացմանն ու հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։
Միջազգային լուրեր
Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերը․ հանդիպում ԱԺ-ում

Սկզբնաղբյուր: KARTSIQ