Տիկին Զոհրաբյան, Դուք 2015 թվականի այդ փողոցային գործընթացներին ներսից ծանոթ եք։ Այս վերջին շրջանում քոչարյանական տելեգրամյան ալիքներով պարոն Ծառուկյանի երեխաների մասին տարածվող կեղծ լուրեր ու շահարկումներ են տեղի ունենում, նաև՝ Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» մասով։ Սա փորձ է սեպ խրելու ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համատեղ Մոսկվա մեկնելուց հետո, թե՞ այլ շարժառիթներ կան։
-Տեսեք, ես մշտապես ասել եմ՝ այդ տելեգրամյան ալիքները, որոնք աշխատեցնում են շատ կոնկրետ կենտրոնից հրահանգավորված, ըստ տարբեր աղբյուրների՝ այդ ամենը կոորդինացնում է 1.52 սմ սահմաններում մի պերսոնաժ, որին կարողացել են Կիրիենկոյի մոտ ներկայացնել իբր Հայաստանի «ասող», համայն ընդդիմության բուրևեստնիկ, համայն ընդդիմության բանախոս։ Իսկ իրականում նա միջին վիճակագրական շուստրի շուլեր է, ով մշտապես զբաղված է եղել ընդդիմությունը պառակտելով և տարբեր պերսոնաժների ու չակերտավոր հեղինակությունների միջոցով հիմա էլ փորձում են ստեր և անհեթեթություններ տարածել։
Ես, ընդհանրապես, խորհուրդ կտամ այդ կարգի պերսոնաժներին չանդրադառնալ, բայց եթե դրսերում փախած և թաքնված մարդիկ ուղղակիորեն խեղաթյուրված ապուշություն են ներկայացնում (կներեք, որովհետև ես այդ գործընթացների կիզակետում եմ եղել), և այն ջախջախված ռուսերենով մարդը, որ 30 տարի ապրել է Ռուսաստանում ու ռուսերեն այնպես է խոսում, որ գլուխդ բռնես, ասես՝ «Боже, что это он говорит?», ոչ միայն իր ռուսերենի իմացությունն էր ողբերգական, այլև իր ներկայացրած իբր փաստերն էին սուտ և կեղծ։ Բնականաբար, այս մարդուն ևս օգտագործում է այդ 1.52-անոց պերսոնաժը, ինչպես օգտագործում է իր ենթակայության տակ գործող տարբեր տելեգրամյան ալիքները, որոնք աշխատեցնում են գարշահոտ լրատվական հոսքեր։Այն, ինչ պատմում էր այդ մարդը իր ողբերգական ռուսերենով, ծայրից ծայր սուտ է, և շարունակել այդպիսի ստահոդ լրատվական հոսքեր ապահովելը բնավ չի նպաստելու ընդդիմության կոնսոլիդացիային։ Ես տպավորություն ունեմ, որ այդ 1.52-անոց պերսոնաժի նպատակն էլ հենց ընդդիմության կոնսոլիդացիան թույլ չտալն է, և պետք է հասկանալ, թե որտեղից է ինքը հրահանգավորվում։ Միգուցե հենց Նիկոլից՝ ընդդիմության կոնսոլիդացիան մշտապես և պարբերաբար տապալելու համար։ Ուստի, քանի դեռ այդ 1.52 սմ-անոց պերսոնաժին իր տեղը չեն նստեցրել և շարունակել են ֆինանսավորել իր բոտերով լցված ֆեյք լրատվականները, ընդդիմությունը շարունակելու է ունենալ լրջագույն խնդիրներ։
Տիկին Զոհրաբյան, տելեգրամյան ալիքները կապում են Ռոբերտ Քոչարյանի և մոսկվայաբնակ Վիկտոր Սողոմոնյանի անվան հետ։ Նաև այդ համատեքստում նույն գործունեությունը ծավալում են Տիգրան Ուրիխանյանն ու Դոն Պիպոն (Արթուր Ասատրյանը)։
-Ես չգիտեմ՝ այդ Արթուր Ասատրյանն ինչ է, բայց ես նշեցի՝ այո, ձեր նշած այդ պերսոնաժը՝ Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավարը, ինքն է այդ ամբողջը կոորդինացնում։ Դա գաղտնիք չէ, և դա ուղղակիորեն ջախջախում ու թույլ չի տալիս ընդդիմության կոնսոլիդացիան։ Եվ նորից եմ ասում՝ պետք է հասկանալ, թե արդյոք հենց Նիկոլի հրահանգը չեն կատարում այդ մարդիկ՝ անընդհատ թույլ չտալով և սեպ խրելով ընդդիմության միասնական գործողությունների մեջ։ Այդ մարդկանց պետք է վերջապես իրենց տեղը նստեցնել։Գիտեք, այդ 1.52 բոյով պերսոնաժը իմ դեմ ինչ հնարավոր է՝ արել է, որովհետև ես տեսել եմ, թե 2006 թվականից, երբ ստեղծվում էր ԲՀԿ-ն, ինչ առաքելություն են իրենք իրականացրել։ Նույնիսկ այնքան մանրախնդիր տղա է, որ արգելել է Միկա Բադալյանին, որը ԵԱՏՄ շրջանակներում տարբեր այցեր էր կազմակերպում Ռուսաստան (ինչի համար ես շնորհակալ եմ, որովհետև երկու անգամ գնայի՝ ինձ էլ էին ասելու «ռուսի շպիոն»), արգելել է ուղղակի, որ իմ անունը չպիտի լինի։ Ավելին՝ ռուսաստանյան իմ գործընկերներն ասացին, որ քո հետ անձնական խնդիր ունի։ Ասացի՝ բայց այդ ճստլիկը ո՞վ է, որ իմ հետ խնդիր ունենա։ Ասացին՝ արգելված է «Սպուտնիկ Արմենիա»-ին քեզ հրավիրել, արգելված է News.am-ին ինձնից հարցազրույց վերցնել։ Ես դրա համար շնորհակալ եմ, որևէ հարթակի խնդիր չունեմ, բայց տեսեք, թե ինչքան մանրախնդիր ու սիսեռահատիկ է։ Իրեն թվում է, թե այդ կարգի մանրապճեղ քայլերով ինքը ինչ-որ բանի է հասնում։ Ի դեպ, բոլորի հանդեպ է այդպես՝ պարզվեց նաև այն մարդկանց հանդեպ, ում օգտագործել է, տարել է Դոնբասներ և այլն, հետո էլ հիմա որևէ կերպ չի փորձում իր այդ Կիրիենկոներով այդ մարդկանց վիճակը թեթևացնել հայաստանյան բերդերում։
