Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 23-ի գիշերը՝ 4-6 աստիճանով։ Երեւանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լուրեր
Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Սկզբնաղբյուր: KARTSIQ