«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է: Այս մասին Facebook—ի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Նա, մասնավորապես, հայտարարել է. «Վաղ առավոտյան ականատես եղանք ժողովրդավարության հերթական դրսևորմանը, Ստեփանավանում լայնածավալ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և կուսակիցներից, այդ թվում նաև «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը։ Երեկ էի ես Ստեփանավանում և տեսել էի, թե ինչքան է ժողովուրդը սիրում նրան, ինչ ջերմությամբ են նրան ընդունում։ Եվ այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի հերթական դրսևորումն է։ Դուք որևէ կապ չունեք ժողովրդի հետ, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»։
Լուրեր
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է

Սկզբնաղբյուր: KARTSIQ