Դիմակավորված ԱԱԾ-ականները քիչ առաջ հեռացան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնից։ Ավելի վաղ` առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։ Այս առնչությամբ ՔԿ–ից հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Լուրեր
Դիմակավորված ԱԱԾ-ականները հեռացան Սամվել Կարապետյանի տնից

Սկզբնաղբյուր: KARTSIQ