Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, տարածաշրջանային ինտեգրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։
Լուրեր
Նախագահը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ակտիվացման հարցեր

Սկզբնաղբյուր: KARTSIQ