Հիշենք 2018 թվականի հեղափոխական բուռն օրերը և դրան հաջորդող զարգացումները։ Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը ջանք չէին խնայում՝ ամեն գնով իշխանության նոր համակարգում իրենց ազդեցությունն ու ներկայությունը պահպանելու կամ վերականգնելու համար։ Հենց այս տրամաբանության մեջ էլ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր Զարուհի Փոստանջյանին տեղավորել Նիկոլ Փաշինյանի մոտ՝ նպատակ ունենալով իշխանության ներսում ունենալ սեփական վերահսկվող «փայաբաժինը»։ Սա առաջին լուրջ ազդանշանն էր, որ քաղաքական կուլիսներում բոլորովին այլ խաղ էր գնում։ Երբ այդ պլանը լիարժեք չաշխատեց կամ վերաձևվեց, գործի դրվեց հաջորդ՝ ավելի նուրբ տեխնոլոգիական սցենարը։ 2019 թվականին Քոչարյանենց քաղտեխնոլոգների աջակցությամբ և ուղղորդված խորհրդատվությամբ Զարուհի Փոստանջյանը և նրա շրջապատը սկսեցին ակտիվորեն գնալ Քոչարյանի դատական նիստերին։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել պատրանք, թե իբր նրանք են Քոչարյանի «միակ ընդիմությունն» ու քննադատը։ Հիշո՞ւմ եք, թե ժամանակին ինչպես էին դատարանի բակում կամ փողոցներում պայթում «Քոչարյան՝ մարդասպան» վանկարկումները, ու ովքեր էին առաջին շարքերում ամենաբարձրը գոռացողները։ Այսօր նույն դեմքերը՝ Զարուհի Փոստանջյանն ու Սոնա Աղեկյանը, կանգնած են հենց Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Մի՞թե սա հենց այն ակնհայտ իրողությունը չէ, որի մասին տարիներ շարունակ ասվել է՝ քաղաքական «շոուները», արհեստական արմատականությունն ու բղավոցները հաճախ ծառայում են բոլորովին այլ՝ վերջում ջրի երես դուրս եկող նպատակների։ Ժամանակն ամեն ինչ դնում էգ տեղը։ Հարցն այն է՝ արդյոք այս ամենից հետո հասարակությունը վերջնականապես կսովորի՞ տարբերել իրական պայքարը քաղաքական մանիպուլյացիաներից։ Այս ամենը ևս մեկ անհերքելի ապացույց է, որ Զարուհի Փոստանջյանը ի սկզբանե ծախված է եղել և խաղացել է Քոչարյանի թիմի թելադրած կանոններով։
Լուրեր
Զարուհի Փոստանջյանի դիմակազերծված քաղաքական առևտուրը

Սկզբնաղբյուր: KARTSIQ