Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի հետ ռազմական հակամարտության հավանականությունը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը կանխելու ուղղությամբ։ «C14 News»-ի տվյալներով՝ Անկարան ծրագրել էր դիրքավորվել սիրիական ավիաբազաներից մեկում, սակայն Իսրայելը տապալել է այդ ծրագրերը։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ուղիղ բախումից կհաջողվի խուսափել՝ ընդգծելով, որ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ Թուրքիայի ղեկավարության հարցում տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ Նեթանյահուն ներկայացրել էր Իսրայելի անվտանգության նոր հայեցակարգը, որը նախատեսում է զսպման քաղաքականությունից անցում կատարել սպառնալիքների ակտիվ չեզոքացմանը (այդ թվում՝ կանխարգելիչ գործողությունների միջոցով)։ Թեև փաստաթղթում Թուրքիան ուղղակիորեն չի հիշատակվում, Սիրիայում Իսրայելի գործողությունները լիովին համապատասխանում են նոր ռազմավարության դրույթներին։
Լուրեր
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը

Սկզբնաղբյուր: KARTSIQ