Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պաշտոնյայի խոսքով՝ չնայած հարցի քննարկմանը՝ Մոսկվայի և Պեկինի միջև այդ թեմայով դիրքորոշումների վերջնական համաձայնեցում չի եղել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները։ Սի Ծինփինը նշել է, որ երկկողմ հարաբերությունները եղել և մնում են անսասան՝ ցանկացած դժվարության պայմաններում։
Լուրեր
Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումը. Ուշակով

Սկզբնաղբյուր: KARTSIQ