Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՔՊ-ական Աննա Գրիգորյանի քաղաքական դիրքորոշմանը և 2018 թվականի իրադարձություններին։ Դանիելյանը հիշեցրել է, որ Աննա Գրիգորյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական պայքարին, մինչդեռ այսօր փորձում է նախկին նախագահին մեղադրել քաղաքական պատասխանատվության հարցում։ Նա իր գրառման մեջ քննադատել է քաղաքական դիրքորոշումների փոփոխությունն ու ընտրովի պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ քաղաքական պատասխանատվությունը չի կարող լինել ընտրովի, իսկ նախկինում կայացված որոշումների համար պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել։ «Քաղաքական պատասխանատվությունը քաղաքական կենսագրության ջնջում չէ»,– գրել է Դանիելյանը։